ՌԴ-ն դեպի արեւմտյան սահմաններ է տեղափոխել երեք բանակ եւ օդադեսանտային զորքերի երեք միավորում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

ՌԴ-ն դեպի արեւմտյան սահմաններ է տեղափոխել երեք բանակ եւ օդադեսանտային զորքերի երեք միավորում

ՌԴ-ն դեպի արեւմտյան սահմաններ է տեղափոխել երեք բանակ եւ օդադեսանտային զորքերի երեք միավորում

Ռուսաստանը հսկիչ ստուգման ընթացքում հաջողությամբ իր արեւմտյան սահմաններ Է տեղափոխել երեք բանակ եւ օդադեսանտային զորքերի (ՕԴԶ) երեք միավորում: Այդ մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ապրիլի 13-ին հանդես գալով Սեւերոմորսկում կայացած խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով՝ զորքերն ուղարկվել են «ուսումնամարտական առաջադրանքների կատարման շրջաններ»: Շոյգուն նշել Է, որ դա արվել Է ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքներին ի պատասխան: «Հակազդելով դաշինքի՝ Ռուսաստանին սպառնացող ռազմական գործունեությանը, մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել»,-ասել Է Շոյգուն:

Նա հավելել Է, որ զորքերը ցուցաբերել են «երկրի ռազմական անվտանգության ապահովման խնդրի կատարման լիակատար պատրաստություն եւ ունակություն»:

«Ներկայում տվյալ միավորումները գործի են դրվել վարժանքներում»,-հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարը:

Նա հավելել Է, որ զինված ուժերի հսկիչ ստուգումը, որի ընթացքում զորքերը զորավարժությունների համար տեղափոխվել են ՌԴ-ի արեւմտյան սահմաններ, պլանավորվում Է ավարտել երկու շաբաթվա ընթացքում:

Ապրիլի 6-ին Ռուսաստանի զինված ուժերը հսկիչ ստուգում են սկսել ուսուցման ձմեռային ժամանակաշրջանում: Հաղորդվել Է, որ զորավարժությունները կանցկացվեն բոլոր ռազմական օկրուգներում: Այդ ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունում ճշտել են, որ ռուսաստանցի զինվորականները ապրիլին կանցկացնեն ավելի քան 4 հազար վարժանքներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Թեմայի այլ նորություններ