Քրդերը հարձակվել են Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական զորքերի շտաբների վրա
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    7 կմ/ժ
  • Լոռի 19°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    51%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    52%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Քրդերը հարձակվել են Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական զորքերի շտաբների վրա

Քրդերը հարձակվել են Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական զորքերի շտաբների վրա

Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (SNS) քրդական ստորաբաժանումների մարտիկները զինված հարձակում են իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ թուրքական զորքերի: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, քրդերը հարձակվել են Աֆրինում բանակի շտաբը հսկող զինվորների վրա: Արդյունքում, ըստ գործակալության, սպանվել է երեք թուրք զինվոր: Անկարայից որևէ տեղեկություն չկա այդ հարձակման մասին:

Ավելի վաղ այս տարածքում քրդերը բախվել էին Սիրիայի ընդդիմության թուրքամետ կազմավորումների հետ: Մեկ զինյալ սպանվել է, ևս չորսը վիրավորվել էր:

Հասաքե նահանգի հյուսիսում էլ բախումներ են եղել քրդական խմբավորումների  և թուրքական զորքերի միջև: Թուրքական բանակի հրետանին գնդակոծել է մի քանի բնակավայր:

Թուրքիան «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության ընթացքում, անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում ստեղծեց 30 կմ անվտանգության գոտի: 2018-ի մարտի սկզբին թուրքական զորքերը գրավեցին քրդերով բնակեցված Աֆրինը, որը գտնվում է Հալեպից 65 կմ հեռու: Այդ ժամանակվանից քրդական խմբավորումների մարտիկները շարունակում են իրենց հարձակումները թուրքական բանակի և Անկարայի աջակցությունը ստացող սահմանային շրջաններում հաստատված սիրիական հակակառավարական խմբավորումների դեմ:

Թեմայի այլ նորություններ