ՀԱՊԿ-ն ողջունել Է Բիշքեկի եւ Դուշանբեի պայմանավորվածությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀԱՊԿ-ն ողջունել Է Բիշքեկի եւ Դուշանբեի պայմանավորվածությունը

ՀԱՊԿ-ն ողջունել Է Բիշքեկի եւ Դուշանբեի պայմանավորվածությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում Է սահմանի վրա իրադրության կարգավորման շուրջ Ղրղզստանի եւ Տաջիկստանի ձեռք բերած պայմանավորվածությունները: Այդ մասին մայիսի 4-ին հայտարարել Է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ-ում ողջունում են պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ ղրղզա-տաջիկական սահմանի վրա բախումների դադարեցման շուրջ, զինվորական լրացուցիչ ստորաբաժանումների հետքաշումը մարտական տեխնիկայի հետ եւ կողմերի ձգտումը՝ կարգավորելու սահմանային վիճելի հարցերը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ դաշնակցային եւ բարիդրացիական հարաբերությունների ոգով, որն ընկած Է Կազմակերպության գործունեության հիմքում»,-ասվում Է մայիսի 4-ին տարածված հաղորդագրության մեջ:

Ապրիլի 29-ին Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանային շրջանների տեղական բնակիչների հակամարտությունը վերաճել Է երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Բախումները Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ տեւել Է ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել Է մոտավորապես 50 մարդ, ավելի քան 200-ը՝ տուժել: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի եւ ուժերը սահմանից հետ քաշելու շուրջ, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունները վերսկսվել են: Հերթական զինադադարը ձեռք Է բերվել ապրիլի 30-ի երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինվորականները Ղրղզստանի տարածքից հեռացել են մայիսի 1-ին: Ներկայում իրադրությունը սահմանի վրա կայուն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թեմայի այլ նորություններ