Տիգրան Խաչատրյանը և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տիգրան Խաչատրյանը և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Տիգրան Խաչատրյանը և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը օգոստոսի 12-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիին:

Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի կառավարության հետ ունի տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրերի լայն բովանդակություն:

Նախարարը նշել է՝ Հայաստանի ֆինանսների նախարարությունում շահագրգիռ են, որ կառավարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերը ունենան որակյալ բովանդակություն և արդյունավետ ծառայեն տնտեսության զարգացման գործին:

Տիգրան Խաչատրյանը նաև համոզմունք է հայտնել, որ ԱԶԲ-ի  հետ համագործակցությունը  կնպաստի  կառավարության նոր ծրագրի շրջանակում տարվող աշխատանքներին և դրանց իրականացմանը:

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին նախ՝ շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև փոխադարձ պատրաստակամություն հայտնել շարունակել աշխատել միասին:

Հանդիպմանը մասնակիցները քննարկել են տարբեր ոլորտներում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի և հետագա համագործակցությանն ուղղված հարցեր: 

Թեմայի այլ նորություններ