Մաքսային, հարկային ծառայողների ընդունելությունը կանցկացվի նոր ընթացակարգով. ՊԵԿ-ի նոր նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մաքսային, հարկային ծառայողների ընդունելությունը կանցկացվի նոր ընթացակարգով. ՊԵԿ-ի նոր նախագիծը

Մաքսային, հարկային ծառայողների ընդունելությունը կանցկացվի նոր ընթացակարգով. ՊԵԿ-ի նոր նախագիծը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է կատարել փոփոխություններ մաքսային և հարկային ծառայությունում աշխատակիցներ ընդունելու ընթացակարգում: Այդ առնչությամբ՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացվեց հարկային և մաքսային ծառայությունների մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ համակարգում բազմաթիվ փոփոխություններ են լինում թվային գործիքների ներդրմամբ ու դա ենթադրում է նոր մասնագիտացում ծառայողների շրջանում: Մասնավորապես, մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի փոփոխությունները, որը ենթադրում է հայտարարագրերի ընդունում բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս համատեքստում բացառվելու է մաքսային մարմին-տնտեսվարող կապը: Այս փոփոխություններից ելնելով՝ մասնագետների վերապատրաստման, նոր մոտեցմամբ նրանց ընդունելու, վերապատրաստելու անհրաժեշտություն կա:

«Հարկային, մաքսային ծառայությունը տարբեր պարագաներում որոշակի նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանք է ենթադրում: Աշխատանքի ընդունման այսօրվա ընթացակարգերը, որոնցով մրցույթները կայանում են, կարելի է որակել ձևական, որովհետև դրանք, թեստավորման և հարցազրույցի միջոցով համակարգ ընդունված անձանց կողմից, պարտականությունները մասնագիտական գիտելիքներով կատարելու երաշխիք չեն տալիս: Մենք նախատեսել ենք ստեղծել ուսումնական կենտրոն, որի միջոցով պատրաստման ու վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն»,-ասաց ՊԵԿ Նախագահը:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նոր ընթացակարգն ամբողջությամբ ուժի մեջ կլինի 2024 թվականից, իսկ մինչ այդ, 2022 թվականի հունվարի 1-ից բոլոր այն ստորաբաժանումները, որոնք կվերակազմակերպվեն, արդեն այդտեղ ծառայողների ընդունելությունը կլինի նոր ընթացակարգով:

Թեմայի այլ նորություններ