Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիսկո Բուստիժոն տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ են տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիսկո Բուստիժոն տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ են տեսնում

Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիսկո Բուստիժոն տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ են տեսնում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն հանդիպման ժամանակ գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Գրիգորյանն այս մասին հայտեց Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Հաճախակի են փոխայցելությունները, տարբեր մակարդակի շփումները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Սերտորեն համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում և մեր տեսակետները համաշխարհային օրակարգի կարևոր հարցերի շուրջ հիմնականում համընկնում են»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ արտաքին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` միջխորհրդարանական կապերը ավանդաբար ակտիվ են եղել և մեծ տեղ են զբաղեցրել երկու երկրների հարաբերություններում:

«Զրույցի ընթացքում կարևորեցինք երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը»,- հավելեց Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն համակարծիք են`առկա է տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ.

«Պատրաստվում ենք ձեռնարկել գործնական քայլեր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: Հատկապես կառանձնացնեի տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործի, ջրային ռեսուրսների կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտները: Այս առումով նշեմ, որ պարոն Բուստիժոն ունենալու է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում առարկայական կքննարկվեն տնտեսական փոխգործակցության զարգացման հարցերը»,- նշեց Գրիգորյանը:

ԱԳ նախարարի պարտականությունները  կատարող Արմեն Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև գործում է մուտքի առանց վիզաների ռեժիմը, որը լրացուցիչ գործիք է գործարարների շփումների ակտիվացման և զբոսաշրջային այցերի քանակի մեծացման համար:

Թեմայի այլ նորություններ