Զրպարտության և վիրավորանքի հիմքով ԶԼՄ-ների դեմ դատական 60 գործ է գրանցվել. ԽԱՊԿ-ն ամփոփել է տարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Զրպարտության և վիրավորանքի հիմքով ԶԼՄ-ների դեմ դատական 60 գործ է գրանցվել. ԽԱՊԿ-ն ամփոփել է տարին

Զրպարտության և վիրավորանքի հիմքով ԶԼՄ-ների դեմ դատական 60 գործ է գրանցվել. ԽԱՊԿ-ն ամփոփել է տարին

Հայաստանում 2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար լարված ժամանակաշրջան էր՝ պայմանավորված հետպատերազմյան, հասարակական-քաղաքական խոր ճգնաժամով ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեժ պայքարով։ Ասուլիսում այս մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով կոմիտեի տարեկան զեկույցը:

«Թե քաղաքական գործիչների ու պաշտոնյաների, թե քաղաքացիների կողմից լրագրողները և օպերատորները հաճախ թիրախավորվել են: Հատկանշական էր, որ զանգվածային ակցիաների ժամանակ քաղաքական ուժերի համախոհները նույնականացնում էին լրատվամիջոցներին այն քաղաքական ուժի հետ, որի աջակցությամբ կամ հովանու ներքո գործում էին: Այդ ամենի հետևանքով դրսևորվում էր անհանդուրժողականություն»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Այդ լարված իրավիճակով պայմանավորված՝ 2021 թվականին կոմիտեն արձանագրել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող ու օպերատոր: Թեպետ 2021 թվականի չորրորդ եռամսյակում ֆիզիկական բռնության դեպք չի գրանցվել ու մնացած բոլոր դեպքերն արձանագրվել են առաջին երեք եռամսյակում, միևնույն է Աշոտ Մելիքյանի կարծիքով, ընդհանուր ցուցանիշը մտահոգիչ է:

Անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի հիմքով ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական նոր հայցերին՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այդ առումով մեծ հոսք է նկատվում: 2020 թվականին նման 61 դատական հայց է եղել, 2021 թվականին՝ 60: Կոմիտեի նախագահը նկատեց, որ, ընդհանուր առմամբ, նույն միտումը պահպանվում է:

«Դատական հայց ներկայացրածները, որպես ֆինանսական փոխհատուցում, հիմնականում առավելագույնն են պահանջում: Շատ քիչ է լինում, որ առհասարակ գումար չեն պահանջում ու ցանկանում են միայն հերքում ու պատասխանի իրավունք: Ինչ վերաբերում է դատարանների մոտեցումներին, ապա այդ առավելագույն պահանջները դեռ չեն բավարարվել»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Կոմիտեի նախագահը մտահոգիչ է համարում տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների հետ կապված արձանագրումները: 2021 թվականին այդպիսի 99 դեպք է գրանցվել : 2020 թվականին այդ ցուցանիշը 90 էր: Այս հարցում հիմնականում լրատվամիջոցները խնդիրներ են ունենում իրավական ոլորտի գերատեսչությունների հետ:

Թեմայի այլ նորություններ