Զորավարժություններ, հավաքներ և ուսումնավարժանքներ. ԱԻՆ ՓԾ վարչություններն ամփոփել են 2021 թվականը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Զորավարժություններ, հավաքներ և ուսումնավարժանքներ. ԱԻՆ ՓԾ վարչություններն ամփոփել են 2021 թվականը

Զորավարժություններ, հավաքներ և ուսումնավարժանքներ. ԱԻՆ ՓԾ վարչություններն ամփոփել են 2021 թվականը

ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և Քաղաքացիական պաշտպանության վարչություններն ամփոփել են 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:

 Անցած տարի Արտակարգ իրավիճակների նախարարությունում Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի կողմից անցկացվել է «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են պետական կառավարման համակարգի բոլոր շահագրգիռ կառույցները և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 24-ից 28-ը վարչության ՃՔԿԻՄ բաժինը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ արձագանքման համատեղ ուժերի կազմում ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված «ԳՌՈՄ-2021» համատեղ զորավարժությանը: Տարերային աղետների բաժինն ուսումնասիրել է հանրապետության տարածքում վտանգավոր քարաթափման տեղամասերը, որոնց արդյունքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2019թ. նոյեմբերի 12-ի «Քարաթափումների, հեղեղումների կարգավորմանն ուղղված որոշակի պարբերականությամբ մոնիտորինգ անցկացնելու, ըստ անհրաժեշտության, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու և համապատասխան մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ» համապատասխան հրամանով ստեղծված աշխատանքային խմբի քննարկմանն է ներկայացվել քարաթափումների տեղամասերի տեղեկատվությունը և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջարկություններ: Համակարգվել են մարզային փրկարարական ստորաբաժանումների ուժերով Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու և Սյունիքի մարզերի 22 քարաթափման վտանգավոր տեղամասերում իրականացված հարկադիր քարաթափման աշխատանքները: Ինչպես նաև հսկողություն է սահմանվել գարնանային վարարումներից բնակչությանը հասցվող հնարավոր վնասը նվազեցնելու համար: Հավաքագրվել և վերլուծվել են գետերի հոսքերի տվյալները:

 Քիմիական զենքի արգելման կոնվենցիային ՀՀ օրենսդրության համապատասխանեցման հարցում առկա բացերը լրացնելու նպատակով՝ վարչության տեխնածին վթարների բաժնի կողմից մշակվել է 2010 թվականի հուլիսի 8-ի թիվ 861-Ն որոշման նախագիծը, որն արժանացել է կառավարության հաստատմանը։ Տեխնածին վթարների բաժնի կողմից իրականացվել են ՀՀ տարածքում գտնվող քիմիապես վտանգավոր օբյեկտների և հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության վկայագրերի փորձաքննության և պոչամբարների ռիսկերի գնահատման աշխատանքներ:

 Քաղաքացիական պաշտպանության վարչության պետի զեկույցի համաձայն՝ ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են՝ 3 հրամանատարաշտաբային, 5 շտաբային, 93 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, «Ազդարարում, տարահանում, պատսպարում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում կազմավորումների գործողությունները», «Պաշտպանական գործողությունների իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմաներով 715 արտապլանային վարժանքներ, ինչպես նաև մեթոդական օգնություն և մասնակցություն է ցուցաբերվել մարզերի բնակավայրերում անցկացված 33 շտաբային ուսումնավարժություններին:

Թեմայի այլ նորություններ