Զինծառայողների հարազատների հետ ուղիղ կապի մեջ ենք և տիրապետում ենք խնդրի իրական ծավալներին. Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    27%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    81%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    33%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    92%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27308
  • Դոլար = 387.973

Զինծառայողների հարազատների հետ ուղիղ կապի մեջ ենք և տիրապետում ենք խնդրի իրական ծավալներին. Սիմոնյան

Զինծառայողների հարազատների հետ ուղիղ կապի մեջ ենք և տիրապետում ենք խնդրի իրական ծավալներին. Սիմոնյան

Դրամահավաքների վերաբերյալ երեկվա գրառումից հետո մինչ այս պահը նամակներ եմ ստանում վիրավոր զինծառայողներին աջակցելու նպատակով ստեղծված տարբեր մարդասիրական նախաձեռնությունների մասին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը: 
 
«Նշեմ՝ գործընկերներս գրեթե բոլոր զինծառայողների հարազատների հետ ուղիղ կապի մեջ են և տիրապետում են խնդրի իրական ծավալներին:
 
Լրացուցիչ ճշտումներից հետո հետո պարզվեց, որ մի դեպքում ծնողները տեղյակ չեն իրենց տղայի լուսանկարով դրամահավաքի մասին (դրա անհրաժեշտությունը չկա), մեկ այլ դեպքում պարզվեց, որ նշված ԲԿ-ում նման վնասվածքներով բուժառու չկա: Մեկ այլ դեպքում էլ հայտնի դարձավ՝ դրամահավաքը սոցիալական աջակցության նպատակ է հետապնդում և ոչ առողջապահական:
 
Մյուս բոլոր դեպքերն ուսումնասիրվում են, կարիքների ՕԲՅԵԿՏԻՎ գնահատումից հետո խնդիրները կստանան օրենքով սահմանված լուծումներ:
 
Կցանկանայի ընդգծել, որ սա շատ զգայուն հարց է, բայց պետք է հասկանալ, որ առանց բժշկական ցուցման արտերկիր տեղափոխելը (զուտ հարազատների նախաձեռնությամբ) որևէ առաջընթաց չի ապահովելու զինծառայողների առողջական վիճակի մեջ, և, հետևաբար, որոշման հիմքը հենց նման առաջընթացի հավանականությունը պետք է լինի»,- գրել է Սիմոնյանը:

Թեմայի այլ նորություններ