«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի 2021 թվականի աշխատանքների ամփոփում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի 2021 թվականի աշխատանքների ամփոփում

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանի, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների մասնագետ Սոնա Բաղդասարյանի ասուլիսը:

2017 թվականից սկսած «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» փոխհատուցում է վճարել 4660 զինծառայողի, ինչպես նաեւ մարտական ​​գործողություններին մասնակցած եւ զոհված կամ վիրավորվելու հետեւանքով 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը:

Նրա խոսքով՝ խոսքը հիմնականում անցած տարվա 44-օրյա պատերազմին մասնակցած շահառուների մասին է։

«416-ը փոխհատուցում է ստացել մինչեւ 44-օրյա պատերազմի սկսվելը։ Նշված 4660 զինծառայողներից 97-ը դատարանի որոշմամբ համարվում են անհայտ կորած։ Ինչպես գիտենք, մենք փոխհատուցում ենք այդ թվում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին»,-ասաց Սաիյանը։

Իր հերթին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդահայթայթման ու դոնորների հետ կապերի պատասխանատու Սոնա Բաղդասարյանը նշեց, որ 2021 թվականին հիմնադրամն արմատապես փոխել է իր աշխատանքի մեթոդները։ Օրինակ, այս տարի հիմնադրամն իր գործունեությունն իրականացրել է կամավորների ակտիվ աջակցությամբ։

«2021 թվականին մենք նոր եւ շատ պրոֆեսիոնալ թիմ ենք ձեւավորել, նոր հոգաբարձուների խորհուրդ է հայտնվել։ Սրանք մարդիկ են, ովքեր, օգտագործելով իրենց հեղինակությունը, իրենց հմտություններն ու կապերն ամբողջ աշխարհում, փորձում են գոնե որոշ չափով օգուտ բերել մեր հիմնադրամին եւ նրան վստահված առաքելությանը»,-ընդգծեց Բաղդասարյանը։ 

Թեմայի այլ նորություններ