Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում ձերբակալվել են համածառայակիցները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    20 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    92%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    65%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27444
  • Դոլար = 387.973

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում ձերբակալվել են համածառայակիցները

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում ձերբակալվել են համածառայակիցները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները:

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել:

2022 թվականի մայիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ, ինչպես նաև 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են վերջինիս 2 համածառայակիցները:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ