Ժամանակը կգա, կհայտարարվի, թե ով է լինելու Թուրքիայի հետ բանակցություններում մեր ներկայացուցիչը. Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ժամանակը կգա, կհայտարարվի, թե ով է լինելու Թուրքիայի հետ բանակցություններում մեր ներկայացուցիչը. Քոչարյան

Ժամանակը կգա, կհայտարարվի, թե ով է լինելու Թուրքիայի հետ բանակցություններում մեր ներկայացուցիչը. Քոչարյան

Գերիների հարցը շարունակում է մնալ Հայաստանի իշխանությունների օրակարգի առաջին հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ցանկացած քննարկման մեջ գերիների հարցի քննարկումը, քանի դեռ գերիները կան, պետք է լինի մեր օրակարգի առաջնային հարցը»,- վստահեցրեց նա։

Հարցին՝ հարուցված քրեական գործերը որքանո՞վ կարող են խնդրի լուծմանը խոչընդոտել, և արդյոք Ադրբեջանը չի՞ շահարկի այդ փաստը, Քոչարյանը պատասխանեց. «Եկեք մենք գերիների շահարկման թեման հանենք մեր ներքին օրակարգից, ու դուք կտեսնեք՝ գերիների հարցն ինչքան հանգիստ, առանց որևէ լարվածության իր լուծումը կգտնի»։

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, որի համաձայն՝ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, Քոչարյանն ասաց. «Չավուշօղլուն, կոպիտ ասած, հայտարարեց, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտությունը կա։ Եվ խոսելու համար երկու կողմից էլ կան նշանակված մարդիկ»:

Թե ո՞վ է հայկական կողմից նշանակված պաշտոնյան, Անդրանիկ Քոչարյանը չասաց՝ շեշտելով՝ երբ ժամանակը գա, կհայտարարվի։

Թեմայի այլ նորություններ