Ժամանակն է մտածել մեր մոբիլիզացիոն ռեսուրսի համախմբման մասին. Անդրանիկ Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ժամանակն է մտածել մեր մոբիլիզացիոն ռեսուրսի համախմբման մասին. Անդրանիկ Քոչարյան

Ժամանակն է մտածել մեր մոբիլիզացիոն ռեսուրսի համախմբման մասին. Անդրանիկ Քոչարյան

Առավոտյան վերադարձել եմ Մոսկվայից, որտեղ մասնակցում էի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը: Հանդես եկել զեկույցով: Իմ գնահատականները խիստ են եղել, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի դանդաղկոտության հետ կապված: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ այսօրվա իրողությունը հնարավորություն է տալիս Կազմակերպությանը լուծել իր առջև դրված խնդիրները և դառնալ ավելի կենսունակ: 

Քոչարյանի խոսքով՝ այսօր առավոտյան ՀՀ սահմանային հատվածում տեղի է ունցել անթույլատրելի միջադեպ: «Ադրբեջանը շարունակում է մեծացնել լարվածությունը՝ մեզ դրդելով համապատասխան քայլերի: Եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, կգործի «գերիներ՝ գերիների դիմաց» սկզբունքը: Մենք հիմա չունենք գերիներ, բայց իրավիճակը լարված է և պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նշեց, որ իրավիճակի կայունացման ուղղությամբ երկխոսելու փոխարեն ադրբեջանական կողմն առևանգում է հայ զինծառայողներին՝ շատ ծանր իրավիճակ առաջացնելով թե՛ իր, թե՛ մեր, թե՛ տարածաշրջանի համար: «ՀԱՊԿ-ը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի: Կան իրավիճակներ, երբ որոշումները երկար են կայացվում, բայց կան իրավիճակներ, որ անմիջապես պետք է որոշումներ կայացվեն: Սակայն կարևոր է նաև՝ մենք ինչքանով կարող ենք վերահսկել իրավիճակը: Ուստի ժամանակն է, որ մտածենք մեր մոբիլիզացիոն ռեսուրսի վերապատրաստման և համախմբման մասին, ինչը 20 տարի չի արվել, բոլոր սցենարները պետք է ունենանք մեր տեսադաշտում, քանի որ իրավիճակը կարող է ավելի լարվել, իսկ առջևում ընտրություններ են, դա էլ իր ներքին լարվածությունն է առաջացնում»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ՊՆ-ն, ԳՇ-ն հիմա մշակում են տարբեր սցենարներ՝ լարվածության կանխարգելման համար: 

«Եթե մեր վրա կրակում են, մենք էլ պիտի կրակենք: Եթե չկրակենք, մենք ոչ միայն մեր իրավունքները չենք կարողանա պաշտպանել, այլև զոհեր կունենանք»,- նշեց պատգամավորը՝ չբացառելով իրավիճակի բարդացման դեպքում ռազմական դրություն մտցնելու հանգամանքը, ինչի շուրջ, ըստ նրա, քաղաքական ուժերը պետք է կոնսենսուսի գան:

Թեմայի այլ նորություններ