Այսօր տասնյակից ավելի անձ է բերման ենթարկվել Արաբկիրի ոստիկանություն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան ասացին, որ Կոմիտասի պողոտայից զենք կրելու, պահելու կասկածանքով բերման են ենթարկվել մի խումբ անձինք: Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տելեգրամյան ալիքում սա ներկայացվում է որպես քիլլերների խմբի վնասազերծում: