Յուրացում, ընտանեկան բռնություն, սեքսուալ բռնի գործողություններ. ոստիկանության մեկօրյա ամփոփագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Յուրացում, ընտանեկան բռնություն, սեքսուալ բռնի գործողություններ. ոստիկանության մեկօրյա ամփոփագիրը

Յուրացում, ընտանեկան բռնություն, սեքսուալ բռնի գործողություններ. ոստիկանության մեկօրյա ամփոփագիրը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից՝ 5-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 14-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծանր վիրավորանքի, ընտանեկան բռնության և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2-ական, համակարգչային հանցագործության, խուլիգանության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թեմայի այլ նորություններ