Ընտրատեղամասից քվեաթերթիկը դուրս բերելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ընտրատեղամասից քվեաթերթիկը դուրս բերելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ընտրատեղամասից քվեաթերթիկը դուրս բերելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Աբովյան քաղաքում՝ թիվ 29/20 ընտրատեղամասում, մի ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք է արձանագրվել, որը կանխվել է Ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Դրանց շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցավոր արարքում, սխեմաներում ներգրավված այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը»,- նշել է Աբրահամյանը:

Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը, մասնավորապես, ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելուն, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելուն:

«Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ կրկին կոչ եմ անում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին՝ զերծ մնալ ընտրողի ազատ կամարտահայտման վրա ազդելու, նրան ուղղորդելու, նրա քվեարկությունը որևէ ձևով վերահսկելու և այդ նպատակով որևէ սխեմա կիրառելու փորձերից: Բացահայտված դեպքերն անհետևանք չեն մնալու և պատասխանատվությունից խուսափել չի լինելու»,- ընդգծել է Գոռ Աբրահամյանը:

Թեմայի այլ նորություններ