Ընթանում են առարկայական քննարկումներ Գեղարքունիքում և Սյունիքում սահմանապահների տեղակայման վերաբերյալ. Սերգեյ Կոպիրկին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    83%
    13 կմ/ժ
  • Արարատ 15°C
    58%
    18 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    87%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.29942
  • Դոլար = 387.387

Ընթանում են առարկայական քննարկումներ Գեղարքունիքում և Սյունիքում սահմանապահների տեղակայման վերաբերյալ. Սերգեյ Կոպիրկին

Ընթանում են առարկայական քննարկումներ Գեղարքունիքում և Սյունիքում սահմանապահների տեղակայման վերաբերյալ. Սերգեյ Կոպիրկին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ առարկայական քննարկումներ են ընթանում, չորեքշաբթի հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Գիտեք՝ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են: Հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում տեղակայված են ռուս սահմանապահներ, որոնք նպաստում են, որպեսզի պահպանվի հանգիստ և կայուն իրավիճակը»,- ասել է դեսպանը:

Սահմանի երկայնքով, այդ թվում՝ Գեղարքունիքում, սահմանապահների տեղակայման վերաբերյալ Կոպիրկինը նշել է, որ քննարկվում է հարցը, թե ինչպես ընդլայնել նման ներկայությունը:

«Այս հարցերի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ և խորհրդատվություններ, ներառյալ՝ գործնականը: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է՝ ելնելով Հայաստանի անվտանգության շահերից, ապահովելով սահմանին կայունություն և կատարելով եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Կոպիրկինը:

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ այժմ ընթանում են եռակողմ բանակցություններ՝ Գեղարքունիքից Սյունիք (ներառյալ Գորիսի հյուսիսում գտնվող Խոզնավար գյուղի տարածքը), սահմանային գծի ողջ երկայնքով ռուս զինվորականներ տեղակայելու հարցի վերաբերյալ:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում ռուս զինծառայողների տեղակայման բանակցություններն իսկապես ընթանում են, բայց վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Թեմայի այլ նորություններ