Ընդհանուր առմամբ, հայ-թուրքական օրակարգ դեռևս չկա. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ընդհանուր առմամբ, հայ-թուրքական օրակարգ դեռևս չկա. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Ընդհանուր առմամբ, հայ-թուրքական օրակարգ դեռևս չկա. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Ընդհանուր առմամբ, հայ-թուրքական օրակարգ դեռևս չկա, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը բազմիցս ասել է, որ մենք գտնում ենք, որ պետք է նստել սեղանի շուրջ, խոսել և հասկանալ, թե ինչպիսի օրակարգ կարող ենք ձևավորել։ Դեռևս, ընդհանուր առմամբ, օրակարգ չկա»,-նշել է նա։

ԱԽ քարտուղարն ասել է, որ Հայաստանը պատրաստ է այդ քննարկումներին։

Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորման համար տարածաշրջանում կան հնարավորություններ․

«Օրինակ՝ Կարս-Գյումրի երկաթուղու բացումը Հայաստանի և Թուքիայի համար մեծ հնարավորություններ է ստեղծում, և դա նաև տնտեսապես փոխկախվածություն է ստեղծում Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչը, կարծում ենք, որ կայունության և անվտանգության համար կարևոր գործոն է»,-ասել է Արմեն Գրիգորյանը։

Նա կարևորել է քննարկման հնարավորությունը։

«Երկու կողմերն էլ հայտարարություններ են անում, բայց մենք երբեք չենք նստում հասկանալու, թե ինչ նկատի ունի Հայաստանը և ինչ՝ Թուրքիան։ Մենք փորձում ենք այդ ամենը վերլուծել մեր անվտանգության կառույցներում, բայց կա ավելի հեշտ ճանապարհ՝ նստել սեղանի շուրջ, լսել միմյանց և հասկանալ միմյանց օրակարգը, որպեսզի տեսնենք, թե որտեղ կարող ենք համագործակցել»,-ասել է Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը նշել է, որ «3+3» ձևաչափի շրջանակներում, եթե առիթ լինի, Հայաստանը պատրաստ է գնալ Անկարա, Բաքու, նաև պատրաստ է հյուրընկալել այդ երկրներին՝ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու համար։

Թեմայի այլ նորություններ