Վրաստանը մինչև 400 հազար COVID-19-ի թեստ ու 50 արհեստական շնչառության սարք է գնել համաշխարհային բանկի աջակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վրաստանը մինչև 400 հազար COVID-19-ի թեստ ու 50 արհեստական շնչառության սարք է գնել համաշխարհային բանկի աջակցությամբ

Վրաստանը մինչև 400 հազար COVID-19-ի թեստ ու 50 արհեստական շնչառության սարք է գնել համաշխարհային բանկի աջակցությամբ

Համաշխարհային բանկի՝ COVID-19-ի հետ կապված արձագանքի արտակարգ միջոցառումների նախագծի շրջանակներում հատկացված 80 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցությամբ, Վրաստանի կառավարությունը 250 000 PCR թեստ և հակամարմնի ու հակագենի վրա հիմնված 147 000 արագ թեստ է ձեռք բերել:

Համաշխարհային բանկի Թբիլիիի տարածաշրջանային գրասենյակի տեղեկատվությամբ՝ թեստերի այս քանակը հուլիսի կեսերից Վրաստանում թույլ կտա եռապատկել թեստերն անցկացնելու հնարավորությունը:

Սրա հետ մեկտեղ, համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ երկրի մասշտաբով տարբեր հիվանդանոցների համար ձեռք է բերվել արհեստական շնչառության 30, ինչպես նաև անհետաձգելի օգնության 20 շարժական ապարատ՝ շտապ օնության մեքենաների համար:

Համաշխարհային բանկն առաջին միջազգային կազմակերպությունն է, որը Վրաստանին օգնություն է ցուցաբերել COVID-19-ի դեմ պայքարլու հարցում:

Համաշխարհային բանկը Վրաստանին 80 մլն ԱՄՆ դոլարի չափով օգնություն է հատկացրել ու հաստատել գումարը 2020 թվականի մայիսի 1-ին. նախագիծը բանկի արագ արձագանքի փաթեթի մասն է (FTCF):

Աղբյուր՝ aliq.ge

Թեմայի այլ նորություններ