Վրաերթ-ավտովթար Երևանում. Dodge-ը «Հայաստան» հանրախանութի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել կայանված Mercedes-ին ու Toyota-ին. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վրաերթ-ավտովթար Երևանում. Dodge-ը «Հայաստան» հանրախանութի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել կայանված Mercedes-ին ու Toyota-ին. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:15-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցում, «Հայաստան» հանրախանութի դիմաց, Dodge մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չույլատրելի հատվածով անցնող 3 հետիոտնի: Այնուհետև Dodge-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-65 մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին:  

18։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ․ Քոչարի փողոցում տեղի է ունեցել վրաերթ․ տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի գոտում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը և ՔՊ հիմնադիր-անդամ Սարգիս Ալեքսանյանը:  

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:  

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Պարզվել է, որ «Dodge» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Թ․) վրաերթի է ենթարկել Լ․ Հ․-ին (ծնված 1961 թ․), Լ․ Ս․-ին (ծնված 1986 թ․) և Գ․ Ս․-ին (ծնված 2018 թ․), ապա բախվել կայանած «Toyota Camry» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաներին։ Գ․ Ս․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ մյուս տուժածները՝ «Արմենիա» ՀԲԿ։ Բժիշկները Լ․ Հ․-ի և Լ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ․ Ս․-ինը՝ ծանր։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Սահակ Մկրտչյանն ու նույն գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Աղաբեկյանը:  

Վրաերթ-վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմուքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  

Վրաերթի ենթարկվածները բարեկամներ են. մայրը, նրա անչափահաս տղան և ևս մեկ հոգի:     

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Անդրանիկ Ավետիսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ