ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրչյանը Ֆեյսբուքում գրել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ համատեղ իրականացվելիք ծրագրի մասին, որտեղ շուտով «Հայաստան հիմնադրամ Նիդեռլանդների» աջակցությամբ գործելու է պրոթեզավորման գերմանա-հոլանդական ժամանակակից լաբորատորիա։
Պատգամավորը նշում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև պրոթեզների արտադրությամբ զբաղվող իսլանդական աշխարհահռչակ Ossur ընկերության հետ` ձեռք բերելու գերժամանակակից i-Limb ձեռքի պրոթեզներ։