Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու լուրերը կեղծ են, Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու լուրերը կեղծ են, Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ

Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու լուրերը կեղծ են, Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ

Որոշ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու» մասին։ Այս մասին իրազեկում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» (infocheck):

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ավելին` բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ», -ընդգծել են ՀՀ Զու ԳՇ-ից:

Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։

Ըստ ՊՆ-ի, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ։

Ակնկալվում է, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր:

Հաշվի առնելով ստեղծված իրադրության շուրջ համացանցում և տարբեր լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվության մեծ ծավալը, ևս մեկ անգամ կոչ է արվում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց: Պաշտպանության նախարարությունը, օրվա ընթացքում, պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ համապատասխան պարզաբանումներով:

Թեմայի այլ նորություններ