Վերականգնել ենք մեր ուժերը, եթե գա պահը, որ պետք է ուժ կիրառենք եւ վերականգնենք ՀՀ սահմանը՝ մենք դա կկատարենք. Ասրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վերականգնել ենք մեր ուժերը, եթե գա պահը, որ պետք է ուժ կիրառենք եւ վերականգնենք ՀՀ սահմանը՝ մենք դա կկատարենք. Ասրյան

Վերականգնել ենք մեր ուժերը, եթե գա պահը, որ պետք է ուժ կիրառենք եւ վերականգնենք ՀՀ սահմանը՝ մենք դա կկատարենք. Ասրյան

Եթե գա այդ պահը, որ մենք պետք է ուժ կիրառենք եւ վերականգնենք ՀՀ սահմանը՝ մենք դա կկատարենք: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:

«Մի մտահոգվեք՝ զինված ուժերը պատրաստ են այդ խնդիրը կատարելու: Ինչքան էլ, որ ռազմական գործողությունների ընթացքում որոշակի կորուստներ ենք կրել, վերականգնել ենք՝ ուժերը, միջոցներ ունենք եւ կարող ենք այս պահի դրությամբ գործողություններ իրականացնել:

Մի մտահոգվեք եւ դա կարող եք նաեւ հայտարարել բոլորին՝ զինված ուժերը երբեք չեն քաշվի իրենց առջեւ դրված խնդիրը կատարելուց»,- ասաց ԳՇ պետի տեղակալը:

Հարցին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբերի միջեւ ուղիղ կապ կա՞, Ասրյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով ,որ աշխատում են երրորդ կողմի միջոցով. «Իրենց հետ կապի դուրս չենք գալիս, բայց դաշտային հրամանատարները, ովքեր գտնվում են անմիջապես գործողությունների շրջանում, բանակցային կապ ստեղծում են: Միմյանց հետ ոչ թե բջջային կամ գծալարային կապ ունեն, այլ շփման գծում գտնվող ստորաբաժանումների հրամանատարների միջոցով կապ է հաստատվում և հանդիպում են բանակցելու»: 

Թեմայի այլ նորություններ