Վեց հայ զինծառայողների գերեվարվելու միջադեպի մանրամասները (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վեց հայ զինծառայողների գերեվարվելու միջադեպի մանրամասները (տեսանյութ)

Իրավիճակը լարված է Սյունիքի մարզի Սև լիճ-Վերինշեն ուղղությամբ, գիշերը իրավիճակը լարվել է Գեղարքունիքի մարզի Կութի ուղղությունում, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

Ասրյանի փոխանցմամբ՝ հակառակորդը գիշերը Կութի ուղղությամբ ուժեր է կենտրոնացրել։ Օդային հետախուզության արդյունքում ադրբեջանցիները ֆիքսել են Հայաստանի Զինված ուժերի հակագործողությունները, շրջափակման վերցրել ու գերեվարել 6 զինծառայողներին​, ասաց գլխավոր շտաբի պետի տեղակալը։

ՀՀ ՊՆ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը ՊՆ գլխավոր վարչությունում ներկայացրել է վեց հայ զինծառայողների գերևարելու մանրամասները։ Նա մանրամասնել է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել և քանի կիլոմետր է թշնամին մտել Հայաստանի Հանրապետության տարածք։

Ավելի վաղ ՊՆ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայող է գերեվարվել։ ՊՆ–ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ հայտարարելով, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։

Թեմայի այլ նորություններ