Վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և փախել, որից հետո մեկ այլ վարորդ է վրաանցման ենթարկել նրան, հարուցվել է քրգործ. ՏԵԱԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և փախել, որից հետո մեկ այլ վարորդ է վրաանցման ենթարկել նրան, հարուցվել է քրգործ. ՏԵԱԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ), 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արշակունյաց պողոտայում հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն:

Նախնական տվյալներով՝ 2022թ. փետրվարի 16-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է, որից հետո «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաանցման է ենթարկել նույն հետիոտնին։

Ստացած մարմնական վնասվածքներից նշված հետիոտնը տեղում մահացել է:

Նույն օրը՝ ժամը 09:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժին է ներկայացել է 45-ամյա տղամարդը և տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ հայտնելով, որ նշված օրը՝ ժամը 06:15-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած վրաերթն ինքն է կատարել իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Նախաքննությունը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ