Վարչապետը լրագրողական գործունեության էթիկայի կանոնների մշակման անհրաժեշտություն է տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետը լրագրողական գործունեության էթիկայի կանոնների մշակման անհրաժեշտություն է տեսնում

Վարչապետը լրագրողական գործունեության էթիկայի կանոնների մշակման անհրաժեշտություն է տեսնում

Լրագրողները իրենք իրենց գործունեության էթիկայի որոշակի կանոններ պետք է մշակեն և հետևեն այդ կանոններին: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ՝ Ազգային ժողովում լրագրողների գործունեության սահմանափակման վերաբերյալ հարցին:

«Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորման հետ կապված կոնկրետ առաջարկ ունենք: Կարծում ենք, որ պետք է օրենսդրական փոփոխություններ առաջարկենք, որով սահմանենք ինստիտուտ, երբ լրագրողները իրենք իրենց գործունեության էթիկայի որոշակի կանոններ կմշակեն և իրենք կհետևեն այդ կանոններին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև խոսեց Կառավարության այլ նախաձեռնության մասին: Ըստ Փաշինյանի` ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն, և հստակ լինի որևէ լրագրող  լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե քաղաքական որոշակի շրջանակի ներկայացուցիչ է:

Ազգային ժողովում մի խումբ լրագրողներ օգոստոսի 24-ին բողոքի ակցիա են իրականացրել լրատվամիջոցների սահմանափակումների դեմ: Լրագրողներին, մասնավորապես, չի թույլատրվում Ազգային ժողովի միջանցքներում հարցազրույցներ իրականացնել պատգամավորների հետ:

Թեմայի այլ նորություններ