Վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը լարվածությունը թուլացնելու մասին է. Մարուքյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը լարվածությունը թուլացնելու մասին է. Մարուքյան

Վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը լարվածությունը թուլացնելու մասին է. Մարուքյան

ՀՀ տարածքով որևէ «միջանցք» չպետք է տրվի Ադրբեջանին, իսկ ինչ վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա, այո՛, ես կողմ եմ սահմանների բացմանը: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների վերաբերյալ «Լուրերի» հարցին:  

Անդրադառնալով սահմանագծման հանձնաժողովի ստեղծմանը՝ Մարուքյանն ասաց, որ խորհրդարանն այդ հարցով որևէ փաստաթուղթ դեռ չի ստացել: 

Նրա խոսքով՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը  լարվածությունը թուլացնելու մասին է: «Առաջարկության մեջ որևէ վտանգ չեմ տեսնում, սակայն դրանով խնդիրը չի լուծվի: Առաջարկից 4-5 օր անց դեռևս արձագանքներ չկան»,- ասաց Մարուքյանը: 

Դիտարկմանը, թե քաղաքական ուժերն արդեն սկսել են քարոզարշավը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ օրենքը չի արգելում մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը այլ եղանակով քարոզչություն իրականացնելը: 

Թեմայի այլ նորություններ