Վարչական դատարանը կարճել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչական դատարանը կարճել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը

Վարչական դատարանը կարճել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը

Վարչական դատարանը կարճել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը։

Գասպարյանը դատարան էր դիմել պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով իրեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։

Դատարանն արձանագրել է, որ հայցվորը իր խախտված իրավունքները վերականգնելու համար արդեն կարողացել է ներկայացնել վիճարկման հայց, որի հիմքում դրված է նույն ազատման հրամանագիրը: Հիշեցնենք, որ Գասպարյանը երեք հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան։

Դատավոր Մհեր Պետրոսյանը արձանագրել է, որ զուգահեռաբար երեք հայց չի կարող քննվել, այդ իսկ պատճառով իր վարույթում քննվող գործը կարճել է:

Օնիկ Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է մարտի 10-ին:

Թեմայի այլ նորություններ