Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական շտաբային բանակցությունների արդյունքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    15 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական շտաբային բանակցությունների արդյունքները

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական շտաբային բանակցությունների արդյունքները

Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև։ Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նախորդ շաբաթ կայացած հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների արդյունքները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը։
 

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության կապակցությամբ, հատուկ նշելով, որ դրա արդյունավետության լավագույն վկայությունը զինադադարի գրեթե լիարժեք պահպանումն է, ինչի շնորհիվ նախորդող՝ դեկտեմբեր և հունվար ամիսներին լուրջ արտակարգ միջադեպեր չեն գրանցվել՝ բացառությամբ ԱՀ ՊԲ մեկ զինծառայողի վիրավորման դեպքի։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումների հետ կապված խնդիրներ։  

Թեմայի այլ նորություններ