Ուսումնավարժություն Բյուրականում. հրդեհաշիջման աշխատանքներին հետևել են ԱԻ և ՇՄ նախարարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ուսումնավարժություն Բյուրականում. հրդեհաշիջման աշխատանքներին հետևել են ԱԻ և ՇՄ նախարարները

Ուսումնավարժություն Բյուրականում. հրդեհաշիջման աշխատանքներին հետևել են ԱԻ և ՇՄ նախարարները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 29-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Խոշոր անտառային հրդեհների մարման առանձնահատկությունները և հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարումը, մարտավարության ձևերի և մեթոդների կիրառումը» թեմայով ուսումնավարժանք:

Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայությունը, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ, ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչությունը, ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժինը, Արագածոտնի մարզի անտառտնտեսությունը, Բյուրական և Անտառուտ համայնքների բնակչությունը: Աշխատանքներին ներգրավվել են 80 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 22 աշխատակից, համայնքների կամավորական խմբերից 10 մարդ, 4 հրշեջ ավտոմեքենա, 5 հատուկ տեխնիկա, 3 անօդաչու թռչող սարք, 7 օժանդակ տեխնիկա, 5 անձնական մեքենա և սկզբնական հրդեհաշիջման միջոցներ:

Սցենարի համաձայն՝ անտառպետության հարավարևելյան հատվածում հրդեհ էր բռնկվել: Մարման աշխատանքները սկզբնական փուլում կազմակերպվել էր անտառտնտեսության ուժերով ու միջոցներով, սակայն չի հաջողվում մարել հրդեհը, որը քամու ուժգնության պայմաններում արագ տարածվել է ծառերի վերգետնյա մասերով: Այդ մասին ահազանգ է փոխանցվում Արագածոտնի ՄՓՎ ՃԿԿ 911 ահազանգման կենտրոն:

ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի որոշման համաձայն՝ ծավալվել է ղեկավարման շտաբ, որոշում է կայացվել հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել նաև ՓԾ ՀՆՓԱԻԿ-ին, ՓԾ ՀԱԲ-ին, ՓԾ բուժծառայությանը և մոտակա համայնքների բնակչությանը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ոստիկանության ստորաբաժանումներին:

Անտառի անվտանգ տեղամասում ծավալվել է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվել են լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ուսումնավարժության նպատակն էր ամրապնդել հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի գիտելիքները խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման ուղղությամբ, կատարելագործել գիտելիքները և փորձը արձագանքող ուժերի միջև փոխգործակցության կազմակերպման և գործողությունների ներդաշնակեցման առումով:

Վարժանքին հետևել են արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարներ՝ Անդրանիկ Փիլոյանը և Ռոմանոս Պետրոսյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը:

Ա. Փիլոյանը նշել է, որ անձնակազմը լիովին կատարել է իր առջև դրված խնդիրը: Ռոմանոս Պետրոսյանը ևս կարևորել է նման վարժանքների անցկացումը, քանի որ կանաչ գոտիների պահպանության գործում մեծ է նաև ԱԻՆ-ի դերը:

Վարժանքի մասնակիցները Բյուրականի անտառպետության տարածքում նաև մասնակցել են միասնական ծառատունկի:

Թեմայի այլ նորություններ