Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ էր 102, ձեռնպահ` 3 պատգամավոր: 

Փոփոխության արդյունքում միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը: 

Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագծի տեքստը հեղինակների կողմից լրամշակվել է Կառավարության առաջարկությունների հիման վրա: 

Թեմայի այլ նորություններ