Ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ. Երևանի քաղաքապետարանը՝ դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    28 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    47%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    2 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27444
  • Դոլար = 387.973

Ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ. Երևանի քաղաքապետարանը՝ դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ. Երևանի քաղաքապետարանը՝ դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան համար 24 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցներն այցելել են դպրոց՝ պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից:

Դպրոցի տնօրինության և մանկավարժների մասնակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 8-րդ դասարանում՝ «Անգլերեն» առարկայի դասաժամին, երբ ուսուցիչը ստեղծված իրավիճակում դուրս է եկել ինքնատիրապետումից՝ դրսևորելով մանկավարժին ոչ հարիր և անթույլատրելի վարքագիծ:

Դպրոցի տնօրենի՝ 05.05.2022թ. հ. 30 հրամանով ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»:

Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է սովորողի նկատմամբ հակամանկավարժական վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ անկախ որևէ իրավիճակից և կարևորում յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական մոտեցում գտնելու մանկավարժի պատասխանատվությունը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը ցուցաբերելու է շարունակական հետևողականություն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառելու նման դրսևորումները և համագործակցային աշխատանքի շնորհիվ ձևավորելու համապատասխան միջավայր՝ ի շահ դպրոցին վերապահված կրթադաստիարակչական գործառույթի պատշաճ իրացման:

Թեմայի այլ նորություններ