Ունենք պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը իրականացվի ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. Մհեր Գրիգորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ունենք պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը իրականացվի ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. Մհեր Գրիգորյան

Ունենք պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը իրականացվի ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին: Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ռուս-հայկական 8-րդ միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու, Մհեր Գրիգորյանն ասաց, որ որոշակի պատկերացումներ ձևավորել են երկաթուղու մասով: «Մենք որոշակի պատկերացումներ և որոշակի պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումները իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում: Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին, թե որո՞նք են Հայաստանի առաջնահերթությունները, փոխվարչապետն ընդգծեց՝ Հայաստանի առաջնահերթությունները հայտարարված են, դա ապաշրջափակումն է:

Հարցին, թե ապաշրջափակման համատեքստում կոնկրետ ի՞նչ ուղիների մասին են քննարկումներ գնում, Գրիգորյանը պատասխանեց. «Կոնկրետացված տարբերակներ չկան: Ես ասել եմ երկաթգծի հետ կապված խնդիրը մի փոքր ավելի պարզ է՝վերականգնողական տրամաբանության մեջ: Գծերը, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ, դրանց  վերականգման մասին է խոսքը: Բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են»:

Թեմայի այլ նորություններ