Ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, հրթիռահրետանային միջոցներ. փոխնախարարը ներկայացրեց սպառազինության համալրումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, հրթիռահրետանային միջոցներ. փոխնախարարը ներկայացրեց սպառազինության համալրումները

Ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, հրթիռահրետանային միջոցներ. փոխնախարարը ներկայացրեց սպառազինության համալրումները

ՀՀ զինված ուժերը նախորդ տարի համալրվել են ուղղաթիռներով, անօդաչու թռչող սարքերով, հրթիռահրետանային, հակատանկային միջոցներով, զրահապահ մեքենաներով և այլն: Այս մասին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

Նա ներկայացրեց սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման շրջանակներում ԶՈՒ համալրումները՝ առանց թվաքանակ նշելու: «ԶՈՒ-ն համալրվել է ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով, հրթիռահրետանային, հակատանկային, հրետանային կապի, ինժեներական, հրաձգային, ռազմատեղեկագրական միջոցներով, զրահապատ մեքենաներով, ավտոմոբիլային տեխնիկայով և այլն: Համալարումը կատարվում է կազմ-կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առկա կարիքների հաշվարկով, ընդ որում մատակարարումների մի մասը նախատեսվում է իրականացնել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների միջոցով»,-ասաց Սարգսյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ ԶՈՒ 2022-20244 թթ կարիքների ապահովման նպատակով ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպությունների հետ կնքվել են հակաօդային պաշտպանության, հրթիռահրետանային, կապի, ռազմատեղեկագրական և այլ միջոցների ձեռքբերման, նորոգման, տեխնիկական սպասարկման, ռեգլամենտային աշխատանքների կատարման պայմանագրեր:

Ռազմական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած նոր բնագծերն ուսումնասիրելու, մարտական դիրքերը կահավորելու, զինծառայողներին ժամանակավոր կացարանով և դրանք ջեռուցմամբ ապահովելու, զորամասերի նոր մշտական տեղակայման վայրերի ընտրության, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների հնարավորությունները հստակեցնելու նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ նոր բնագծերում և մշտական տեղակայման վայրերում:

Թեմայի այլ նորություններ