Ծեծկռտուք Կապանում ռուս զինծառայողների մասնակցությամբ․ կա վիրավոր, բերման ենթարկվածներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    15 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ծեծկռտուք Կապանում ռուս զինծառայողների մասնակցությամբ․ կա վիրավոր, բերման ենթարկվածներ

Ծեծկռտուք Կապանում ռուս զինծառայողների մասնակցությամբ․ կա վիրավոր, բերման ենթարկվածներ

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որը հայտնել է, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի գազալցակայանի մոտ ազգությամբ ռուս զինվորները զենքերով վիճաբանում են գազալցակայանի աշխատակիցների հետ, գրում է armtimes.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրում շինարարություն իրականացնող Ռուսաստանի դաշնության քաղաքացիներ 41-ամյա Եվգենի Գալանովը, 41-ամյա Եվգենի Դյանովը և 50-ամյա Պյոտր Գորբուլյակը մտել են նշված թաղամասի 1/3 հասցեում գործող «Սմարթ» ՍՊԸ սուպերմարկետ, վիճաբանել սուպերմարկետի աշխատակից, Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ավանեսյանի հետ, վերջինիս քաշքշելով՝ հանել դրամարկղի մոտից և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Պարզվել է նաև, որ միջադեպին ականատեսներ Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Ալեքսան Գրիգորյանը, 22-ամյա Մահան Մարտիրոսյանը և սուպերմարկետի հաճախորդ, Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արտաշես Մանուչարյանը փորձել են հանդարտեցնել միջադեպը, սակայն ՌԴ քաղաքացիները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին, որի հետևանքով Ե․ Գալանովը գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ։

Ե․ Գալանովը, Ե․ Դյանովը և Պ․ Գորբուլյակը բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ Ա․ Ավանեսյանը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն։ 

ՌԴ քաղաքացիներից Ե․ Գալանովն աշխատում է «Բաստիոն» ՍՊԸ-ում՝ որպես պահեստապետ, Ե. Դյանովը աշխատում է «Բաստիոն» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, Պ․ Գորբուլյակն աշխատում է «ՍՄՍ» գործարանի ներկայացուցիչ, հիվանդանոց տեղափոխված Ա․ Ավանեսյանն աշխատում է «Սմարթ» ՍՊԸ-ում՝ որպես գանձապահ, Ա․ Գրիգորյանն ու Վ․ Մարտիրոսյանն աշխատում են «Արքագազ» ՍՊԸ-ում՝ որպես լիցքավորողներ։

Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Թեմայի այլ նորություններ