Տիկին Զոհրաբյան, Զանգեզուրը իշխանությունները չեն հանձնել, չեն էլ հանձնելու. Անդրանիկ Քոչարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տիկին Զոհրաբյան, Զանգեզուրը իշխանությունները չեն հանձնել, չեն էլ հանձնելու. Անդրանիկ Քոչարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Տիկին Զոհրաբյան, Զանգեզուրը իշխանությունները չեն հանձնել, չեն էլ հանձնելու. Անդրանիկ Քոչարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Արդյոք ԲՀԿ-ն տեղյա՞կ էր, որ տիկին Զոհրաբյանն այսպիսի ելույթ էր ունենալու: ԱԺ արտահերթ նիստում Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանի ելույթին ու նշեց.

«Տիկին Զոհրաբյան, Զանգեզուրը իշխանությունները չեն  հանձնել, չեն էլ հանձնելու:

Տեղի է ունեցել 44-օրյա պատերազմ, որտեղ ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը պարտվել են: Հետպատերազմյան իրողությունը լրիվ այլ բան է:

Հարցնում եք ուր է Պաշտպանության նախարարը:  Հայտնի ֆիլմ կար, որ հարցնում էին ուր է կամանդույուշին, պատասխանում են կամանդույուշի կամանդուետ: Պաշտպանության նախարարը հիմա զբաղված է այն հարցերով, որոնցով պարտավոր է, որ զբաղվի:

Ասում եք նախարարի մեքենան տեսել եք Հյուսիսային պողոտայում: Այո, իսկ դուք չնկատեցի՞ք, որ նախարարն այսօր հանդիպել է բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Բնական է չէ՞, դա շատ կարևոր էր:

Հարց է առաջանում, այդ հանդիպումը կապ ուներ Սյունիքի այս խնդրի հետ: Այո, ուղիղ կապ ունի:

Շատ փակագծեր չբացեմ, բայց ասեմ, որ բանակցությունները հենց հիմա էլ շարունակվում են: Ուզում եք դա ամբողջությամբ այստեղ ներկայացվի՞: Երբ որ քննարկվում էր փակ թե բաց, ես չէի մտածում, որ էս երկու օրվա ընթացքում հայտնի լրատվական կառույցներում ներկայացվող զետեղված ստերն էստեղ կներկայացնենք:

Ինչի՞ եք սուտ ասում, էդ 50 զրահամեքենան որտե՞ղ եք տեսել, չկա էդպիսի բան, որտեղ եք տեսել զոհեր և վիրավորներ:

Խնդիրների լուծումը Զանգեուրում է, մենք արդեն ամիսներ շարունակինքներս բզկտում ենք Զանգեզուրը, դարձրել ենք քաղաքական խնդիրների լուծման թատերաբեմ:

Բանակցությունների ընթացքում խնիրների լուծման բանալին կգտնվի, Ռուսաստանի դերի կարևորությունը նսեմացնել չի կարելի էստեղ: Այդ գործընթացում ՌԴ-ն ունի ծանրակշիռ մասնակցություն և դրա մեջ է լինելու հնարավոր առանց հրադադարի ռեժիմը խախտելու գտնել լուծումներ:

Եկեք ամեն ինչ անենք, որ այդ ռեժիմը չխախտենք: Այդ ռեժիմից է կախված, թե մենք Զանգեզուրում ինչ կունենանք: Առաջին պատերազմից հետո 3-րդ Հանրապետության նախկին իշխանությունները գիտակցեցին, որ Զանգեզուրը պետք է հատուկ արտակարգ կառավարման ռեժիմ: Եվ այնտեղ գործուղվեց Վազգեն Սարգսյանը:

Այսօր էլ այս տեղծված վիճակում պետք է մտածել արտակարգ կառավարման մասին:Դա նշանակում է ուժային և քաղաքացիական մարմինների միասնական կառավարում այդ տիրույթում, որպեսզի այդ խնդիրների լուծման հետ կապված մենք տարաբնույթ ընկալումներ չունենանք, որոշումները կայացվեն արագ»,-ասաց Քոչարյանը:

Թեմայի այլ նորություններ