Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել. Արարատի մարզպետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել. Արարատի մարզպետ

Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել. Արարատի մարզպետ

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի:

Այս մասին ասվում է Արարատի մարզպետարանի պաշտոնական էջում՝ մարզպետ Ռազմիկ Թևոնյանի խոսքում, որտեղ նա խնդրում է զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից ու հիշեցնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

Մարզպետը պարզաբանում է ներկայացրել՝ հաշվի առնելով մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականի տարբեր վարկածները, որոնցից մեկն այն է, որ ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականի առիթ է ստեղծել: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն իր էջում գրել է․

Մամուլում ակտիվորեն քննարկվող Տիգրանաշեն համայնքը խոշորացվող համայնքների որևէ փնջում չընդգրկելու մասին։ Տիգրանաշեն գյուղը համարվում է Պարույր Սևակ համայնքի կազմում ընդգրկված բնակավայր: Տիգրանաշեն գյուղը, որպես բնակավայր,  ընդգրկված է Արարատ միավորվող համայնքում: Օրենքի ընդունման հիմնավորման մեջ (ինչպես դա կիրառվել է համայնքների միավորման նախորդ 4 փուլերում) թվարկվում են միավորվող համայնքների կազմում ընդգրկվող համայնքները, այլ ոչ թե բնակավայրերը, քանի որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձևավորումն է»: Այսինքն՝ խոսքը համայնքների, այլ ոչ թե բնակավայրերի միավորման մասին է, իսկ Տիգրանաշենն իր կարգավիճակով բնակավայր է, այլ ոչ թե համայնք: 

Տիգրանաշեն գյուղը ՆԵՐԱՌՎԱԾ Է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և  փոփոխություն կատարելու մասին օրինագծում՝ Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայրերի ցանկում։

Թեմայի այլ նորություններ