Տեսանյութերում երևացող գերիներին ճանաչելու դեպքում՝ արձագանքել. Զեյնալյանը տեսանյութ է հրապարակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տեսանյութերում երևացող գերիներին ճանաչելու դեպքում՝ արձագանքել. Զեյնալյանը տեսանյութ է հրապարակել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ադրբեջանական տարբեր հարթակներում ինչ-որ ժամանակ տեղադրված տեսանյութեր են՝ հայ գերիների ու ռազմագերիների մասնակցությամբ:

Զեյնալյանը նշել է, որ տեսանյութերը հրապարակում է, քանի որ  դրանցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս: Ճանաչելու դեպքում՝ իրավապաշտպանը հորդորում է կապվել իրենց հետ.

«Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ:

 

Խնդրում ենք ներկայացնել ձեր համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների, արդյունքում:

Սիրանուշ Սահակյան + 374 94 907002

Արտակ Զեյնալյան + 374 91 193526»,-ասված է գրառման մեջ: 

Թեմայի այլ նորություններ