Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Ամփոփվել են 2021 թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, և քննարկվել խորհրդի առաջիկա անելիքները:

Արձանագրվել է հանձնաժողովի միջոցով իրականացված բողոքարկման գործընթացի արդյունավետությունը: Հանձնաժողովն ստացել է 133 դիմում և բողոք, որոնց ուսումնասիրմամբ ընթացք է տվել 76-ին` նպաստելով դրանց արդարացի լուծմանը: 23 զորակոչիկ ձեռք են բերել տարկետման օրինական հիմքեր, որից 22-ը՝ առողջական վիճակի, 1-ը՝ ընտանեկան պայմանների բերումով, 3-ը ճանաչվել են ոչ պիտանի զինծառայության համար և հաշվառվել են պահեստազորում: Բացի դրանից՝ 27 զորակոչիկի զորակոչման հարցը առկախվել է և կորոշվի հաջորդ զորակոչին՝ ելնելով լրացուցիչ և ստուգիչ բժշկական հետազոտությունների կատարման անհրաժեշտությունից: 

Քննարկելով հասարակական խորհրդի առաջիկա անելիքները` որոշվել է երկշաբաթյա ժամկետում որոշակիացնել և պաշտպանության նախարարին ներկայացնել պաշտպանական քաղաքականության այն ուղղություններն ու խնդիրները, որոնց վրա հարկ է կենտրոնացնել հասարակական խորհրդի ջանքերը` Զինված ուժերի բարեփոխումներին նպաստելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ