Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը անդրադարձել է Խնածախի բնակիչ Հրահատ Մեսրոպյանի ահազանգին, որ իբր ադրբեջանցիները մտել են գյուղ եւ տարել իր ձին. Ռադիոլուր
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը անդրադարձել է Խնածախի բնակիչ Հրահատ Մեսրոպյանի ահազանգին, որ իբր ադրբեջանցիները մտել են գյուղ եւ տարել իր ձին. Ռադիոլուր

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը անդրադարձել է Խնածախի բնակիչ Հրահատ Մեսրոպյանի ահազանգին, որ իբր ադրբեջանցիները մտել են գյուղ եւ տարել իր ձին. Ռադիոլուր

«Բնակիչը ինչ գիտի, ով է տարել ձին, գո՞ւցե բաց է ընկել։ Առավոտը ժամը 6-ին զանգեց, ասում է ՝ ձիս եկել տարել են։ Հարցրի՝ տեսե՞լ ես։ Ասում է չէ։ Հարցրի, գուցե ձին է բաց ընկել գնացել»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Սյունիքի սահմանամերձ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ անդրադառնալով Խնածախի բնակիչ Հրահատ Մեսրոպյանի ահազանգին, որ իբր ադրբեջանցիները մտել են գյուղ եւ տարել իր ձին։

«Եթե ձին, կովը, ոչխարը անցնում  է սահմանը, ապա հակաառկորդը բռնում է»,-ասում է նա։

Ներսես Շադունցը չի բացառում, որ հնարավոր է մտնեն նաեւ գյուղ, բայց եթե մտնեն՝ հո՞ մեկ ձի չէին տանի։ «Ոչինչ չեմ բացառում, նենց չի, որ մենք չենք կարող մտնել իրենց տարածք։ Բայց ամեն ինչ պիտի հիմնավորված լինի։ Հո ասելո՞վ չի»,-նշում է համայնքի ղեկավարը։ Վերջինս միջադեպի մասին տեղյակ է պահել ռուս սահմանապահներին։ «Այդ ձին կապել են իրենց պոստում, երեւում է։ Ռուսները կփորձենք հետ բերել»,-ասում է Շադունցը։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում կիրակի իրականացվող խոտհունձի աշխատանքներին, ապա համայնքի ղեկավարի փաստմամբ, արդեն սկսել են, ուղղակի եղանակային պայմանների պատճառով հնարավոր է, որ  դադարեցվեն աշխատանքները։

Որ ռուս սահմանապահների հետ պայմանավորվածության համաձայն, կիրակի Լաչինի միջանցքում գտնվող խոտհարքները Տեղ համայնքի բնակիչները պետք է հնձեին։

Թեմայի այլ նորություններ