ՃՏՊ Գյումրի քաղաքում․ կան տուժածներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՃՏՊ Գյումրի քաղաքում․ կան տուժածներ

ՃՏՊ Գյումրի քաղաքում․ կան տուժածներ

Հունիսի 16-ին, ժամը 01:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշա­համա­լիր­ից դեպի Սևերսկի թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Տեր-Գաբրիելյան և Օզանյան փողոցների խաչմերուկում «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Մ․, ծնված 1998 թ․) բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը (Գուրգեն Ա․) ստացել են մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները Գուրգեն Ա․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: 

Թեմայի այլ նորություններ