Ճապոնիայի օժանդակությամբ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը կհամալրվի ախտորոշման նոր սարքավորմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ճապոնիայի օժանդակությամբ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը կհամալրվի ախտորոշման նոր սարքավորմամբ

Ճապոնիայի օժանդակությամբ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը կհամալրվի ախտորոշման նոր սարքավորմամբ

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ  կստանա ախտորոշման նոր սարքավորում, ինչը զգալիորեն ավելի ճշգրիտ կդարձնի արյան քաղցկեղի ախտորոշումը: Սարքավորումը  Հայաստանին կտրամադրվի  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ այս նոր համագործակցության շնորհիվ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ևս մեկ քայլ առաջ կգնա՝ արյան քաղցկեղի ախտորոշման և մոնիտորինգի հարցում: «Այս սարքը, անկասկած, կնպաստի կենտրոնի տեխնիկական հնարավորությունների հետագա բարելավմանը` այդպիսով ապահովելով մեր երկրում մահացության հիմնական պատճառներից մեկի վերահսկողությունը: Ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման կատարելագործումը ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթություններից մեկն է, մենք բարձր ենք գնահատում մեր ճապոնացի գործընկերների աջակցությունը և կարևորում մեր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը»,- ասաց Ավանեսյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր ելույթում նշեց, որ շատ ուրախ է, որ դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվելու  արյունաբանական կենտրոնին՝ բարելավելու արյան քաղցկեղի ախտորոշման հնարավորությունները: «Մենք լիահույս ենք, որ այս ծրագրի միջոցով կնպաստենք Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանը, ինչպես նաև մարդկանց կյանքի որակի բարելավմանը»,- ասաց դեսպանը:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն էլ ընդգծեց, որ այս սարքի ձեռք բերումը կնպաստի արյունաբանական կենտրոնում բուժվող բոլոր հիվանդների ախտորոշումն ավելի ճշգրիտ իրականացնելուն և բուժման ավելի գրագետ մարտավարություն կազմակերպելուն: «Այն սարքը, որը Հայաստանում աշխատում է այս պահին, արդեն վաղուց իր ժամկետները սպառել է, և ճապոնական կառավարության  և դեսպանի օժանդակությամբ մենք հնարավորություն ունենք այն թարմացնելու»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ