Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը ասֆալտապատվել և շահագործման է հանձնվել. Վարչապետը՝ Ադրբեջանից ստացած ծանուցման և ՀՀ որոշման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը ասֆալտապատվել և շահագործման է հանձնվել. Վարչապետը՝ Ադրբեջանից ստացած ծանուցման և ՀՀ որոշման մասին

Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը ասֆալտապատվել և շահագործման է հանձնվել. Վարչապետը՝ Ադրբեջանից ստացած ծանուցման և ՀՀ որոշման մասին

Ադրբեջանական մաքսակետը չի գտնվում ՀՀ տարածքում, այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ գիշերը՝ ժամը 00․00-ից Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից տեղադրված մաքսակետին։

«Ինչպես գիտեք, օգոստոսից Ադրբեջանը մաքսատուրքեր է գանձում Գորիս-Կապան ճանապարհով ընթացող իրանական բեռնատարներից, այն է՝ իրենց վերահսկողության տակ գտնվող Էյվազլի-Չայզամի հատվածով։ Երեկ ոչ պաշտոնական ծանուցում ենք ստացել ՀՀ քաղաքացիների և բեռների համար անձնագրային և մաքսային հսկողություն իրականացնելու պլանների մասին»,-ասել է վարչապետը։

«Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը»,- ասաց վարչապետը:

Նա հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհն արդեն պատրաստ է, և որևէ գյուղ չի կտրվում։

Նա նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը ասֆալտապատվել և շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ.

«Նախորդ հինգշաբթի ես ինքս այդ ճանապարհով գնացել եմ Կապան և վերադարձել եմ: Կարող եմ վկայել, որ ստացել ենք իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչով բեռնատարների առավել հարմար անցումն ապահովելու համար: Սակայն պիտի ասեմ, որ այդ ճանապարհին տեսել եմ մի քանի տասնյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում՝ իրանական, որոնք ազատ երթևեկում էին»:

Վարչապետի խոսքով՝ երեկ մինչև կեսգիշեր այդ ճանապարհով անցել է 100 կցորդիչով բեռնատար. «Ադրբեջանի որոշումից հետո իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում՝ այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել Տաթև-Աղվանի ասֆալտապատված ճանապարհով առանց լրացուցիչ մաքսատուրքի»:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ նոր երթուղով Երևանից Կապան ժամկետը չի ավելանում, դեռ մի քիչ էլ պակասում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը. «Երթևեկության փոփոխության արդյունքում որևէ գյուղ չի կտրվում, չնայած մի քանի գյուղերի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է, և այդ հարցը հնարավորինս արագ կլուծենք»:

«Հիմա կարող է հարց ծագել, իսկ հնարավոր չէր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ մաքսային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամադրությունը, ինչը անընդունել է մեզ համար»,- մանրամասնել է վարչապետը։

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ միջանցքային տրամաբանություն երբեևէ չեն քննարկել և չի քննարկվելու։

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան մայրուղով երթևեկող իրանցի վարորդներին, ըստ վարչապետի, նրանց վիճակը մնում է անփոփոխ, սակայն նրանք այժմ կարող են ընտրել այլընտրանքային ճանապարհը՝ առանց հավելյալ մաքսատուրքերի։

«Ադրբեջանի երեկվա որոշումից հետո իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում: Մի տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել նաև Տաթև-Աղվանի ասֆալտապատ ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի»,-այս մասին ասյօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծելով, որ  նոր երթուղով Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ երթևեկության ժամկետը չի ավելանում: Ընդհակառակը՝ մի քիչ էլ կրճատվում է:

Թեմայի այլ նորություններ