Տաջիկստանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տաջիկստանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը

Տաջիկստանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը

Տաջիկստանում քիչ առաջ մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդլայնված նիստին հայկական կողմից մասնակցում են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Ընդլայնված կազմով հանդիպման ավարտին պատվիրակությունների ղեկավարները պաշտոնական ճաշ կունենան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից։

Ավելի վաղ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստը: ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել Է արտակարգ մարտահրավերների եւ սպառնալիքների ժամանակաշրջանի հետ, որոնց բախվում Է հավաքական անվտանգության տարածաշրջանը, հայտարարել Է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ բացելով նիստը:

«Այդուհանդերձ, Տաջիկստանը ՀԱՊԿ-ի գործընկերների աջակցությամբ հետեւողականորեն կատարել Է նախագահության գործառույթները»,-ասել Է նա: Ռահմոնի խոսքով՝ հաջողվել Է ապահովել քաղաքական փոխգործակցության բարձր մակարդակը, ապահովել արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգումը:

«Մենք կշարունակենք հայտարարությունների ընդունումը միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ»,-հայտարարել Է նա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ-ի գագաթնաժուղովին մասնակցում Է տեսակապով:

Սեպտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։        

Թեմայի այլ նորություններ