Սյունիքում կորած բնակչի որոնողական աշխատանքները վերսկսվել են. ՀՀ ԱԻՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Սյունիքում կորած բնակչի որոնողական աշխատանքները վերսկսվել են. ՀՀ ԱԻՆ

Սյունիքում կորած բնակչի որոնողական աշխատանքները վերսկսվել են. ՀՀ ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին, ժամը 10:05-ին վերսկսվել են Սյունիքի մարզում կորած բնակչի որոնողական աշխատանքները: ՀՀ ԱԻՆ-ի տվյալներով, որոնողական աշխատանքներին մասնակցում է 5 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 12-ին՝ ժամը 09։30-ինմ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 12 բնակիչ:

Թեմայի այլ նորություններ