Սյունիքում 6–ամյա երեխային վրաերթի ենթարկած տրակտորավարը վարորդական իրավունք չի ունեցել. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սյունիքում 6–ամյա երեխային վրաերթի ենթարկած տրակտորավարը վարորդական իրավունք չի ունեցել. ՔԿ

Սյունիքում 6–ամյա երեխային վրաերթի ենթարկած տրակտորավարը վարորդական իրավունք չի ունեցել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տրակտորավարի կողմից վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչը, չունենալով մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու համապատասախան թույլտվություն և վարորդական իրավունք, սեպտեմբերի 16-ին, «Մեղրի ՃՇՇՁ» ՍՊ ընկերությանը պատկանող մեխանիկական տրանսպորտային միջոց համարվող «CLG-856» մակնիշի տրակտորը հետընթաց վարելով, վրաերթի է ենթարկել վեցամյա աղջկան, որի հետևանքով երեխան մահացել է։

Տրակտորավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ պատճառել է մարդու մահ)։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Թեմայի այլ նորություններ