Ստացվել է ընտրական հանցավոր իրավախախտումների մասին 24 ահազանգ-հաղորդում. 5-ով նախապատրաստվում են նյութեր. դատախազություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ստացվել է ընտրական հանցավոր իրավախախտումների մասին 24 ահազանգ-հաղորդում. 5-ով նախապատրաստվում են նյութեր. դատախազություն

Ստացվել է ընտրական հանցավոր իրավախախտումների մասին 24 ահազանգ-հաղորդում. 5-ով նախապատրաստվում են նյութեր. դատախազություն

2021 թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է առաջիկա արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ԶԼՄ 3 հրապարակում, ֆիզիկական անձի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 17 դիմում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 19 գրառում:

Նշվածներից 19-ով, որոնցում ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ առկա տվյալները եղել են վերացական և ընդհանուր բնույթի, ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է կատարել ստուգողական գործողություններ: Դրանցից 6-ի արդյունքում ստացված տվյալները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական աշխատանքները շարունակվում են:

5 դեպքով, նկատի ունենալով, որ տվյալներն ի սկզբանե եղել են առարկայական, կամ, ելնելով կատարված ստուգողական աշխատանքների արդյունքներից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր, որոնք ընթացքի մեջ են:

Ստացված և ուսումնասիրված առերևույթ հանցավոր իրավախախտումների մասին վերոնշյալ ահազանգերից 19-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 5-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ կետ):

Նախապատրաստվող նյութերից 2-ի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզի, 1-ական՝ Երևան քաղաքի, Կոտայքի, Լոռու մարզերի դատախազությունների կողմից:

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 15 դիմումների կապակցությամբ, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն բովանդակել, քաղաքացուն տրվել է պարզաբանում կամ ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ՀՀ գլխավոր դատախազությունը կշարունակի կայուն պարբերականությամբ հանրությանն իրազեկել աշխատանքային խմբի գործունեության արդյունքների, իրավապահ մարմիններին ներկայացվող տեղեկություններում, ահազանգերում, հաղորդումներում ներկայացվող տվյալների ստուգման, հարուցվող քրեական վարույթների շրջանակում իրականացվող քննությունների ընթացքի մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511 - 999 հեռախոսահամարի ներքո:

Թեմայի այլ նորություններ