Սպանություն Երևանի կենտրոնում՝ օրը ցերեկով. բացառիկ մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սպանություն Երևանի կենտրոնում՝ օրը ցերեկով. բացառիկ մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սպանություն Երևանի կենտրոնում՝ օրը ցերեկով. սպանվածը Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն է

Երեւանում այսօր տեղի ունեցած կրակոցների հետեւանքով սպանվել է Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովոն: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, հանցագործի թիրախը, սակայն, եղել է Ռաֆայել Մարդոյանը, որը հանգրվանած է եղել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցում:

ՀԺ-ի տեղեկություններով, դեպքից հետո ոստիկանները քրեական հեղինակություն Ռաֆայել Մարդոյանին տարել են ոստիկանություն: Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի եւ մեկ այլ ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։ Երկու մեքենաներն էլ, մեր տեղեկություններով, զրահապատ են:

Ռաֆայել Մարդոյանը հաճախ է հայտնվում հանցագործների թիրախում, եւ սա նրա նկատմամբ առաջին մահափորձը չէ: Եվս մեկ մահափորձ էլ տեղի էր ունեցել 2018 թվականին ԱՄՆ-ում. հանցագործը բազմաթիվ կրակոցներ էր արձակել Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս ծանր վիճակում տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը, բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը: Մեկ այլ մահափորձ էլ տեղի էր ունեցել Մոսկվայում:

 

Թեմայի այլ նորություններ