Սպանության փորձ Վեդիում. հարուցվել է քրեական գործ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սպանության փորձ Վեդիում. հարուցվել է քրեական գործ

Սպանության փորձ Վեդիում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վեդի քաղաքի բնակչի դեմ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ վերջինս 2021 թ. դեկտեմբերի 31-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի բաժին՝ տեղեկացնելով, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Վեդի քաղաքի Կասյան փողոցում գտնվող շենքի բակում կայանված, իրեն պատկանող  «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով մոտ 3-4 մետր հետընթաց կատարելուց հետո ավտոմեքենայի տակի հատվածից լսել է կասկածելի ձայներ, որից հետո արագ իջել է և տեսնելով, որ ավտոմեքենայի տակ մալուխ է կախված, անմիջապես մտել է շքամուտք, որից հետո լսել է ավտոմեքենայի պայթյունի ձայնը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է պայթյունի հետևանքով քաղաքացուն պատճառված նյութական վնասի չափը, վերջինս, ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև պայթյունատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ