Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնություն կտրամադրվի ևս 5 ամիս
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնություն կտրամադրվի ևս 5 ամիս

Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնություն կտրամադրվի ևս 5 ամիս

Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը կտրամադրվի ևս 5 ամիս:

Կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում: 

Ըստ հիմնավորման, միջոցառման շրջանակում շահառուներին հատկացվում է 300000 դրամ միանվագ և 68000 դրամ ամսական աջակցություն: Շահառուներին արդեն իսկ վճարվել է միանվագ, ինչպես նաև ամսական դրամական աջակցությունը՝ 2021թ. փետրվար-հուլիս ամիսների համար, սակայն հաշվի առնելով առկա իրողությունները նպատակահարմար է գտնվել շարունակել աջակցության տրամադրումը ևս 5 ամիս։

Ընդ որում, դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակում աջակցություն ստացած շահառու է։

Թեմայի այլ նորություններ